Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից

Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ից
24.12.2020 | 21:53

Կառավարությունն այսօր ընդունել է 2020-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշում: Դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ կհայտարարվի ձմեռային զորակոչը: Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը նախատեսվում է իրականացնել մինչև փետրվարի 14-ը ներառյալ: Կառավարությունն ընդունել է նաև «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020-ի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Սահմանվել է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Դիտվել է՝ 4143

Մեկնաբանություններ